Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Լույս է տեսել «Հայատյացությունն Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» մենագրությունը

Լույս է տեսել «Հայատյացությունն Ադրբեջանի պետական գաղափարախոսության 
հիմքում» մենագրությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայատյացությունն Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» մենագրությունը, որտեղ անդրադարձ է կատարվել քրեաիրավական տեսանկյունից Ադրբեջանում հայատյացության գնահատմանը, վերլուծությանը և հայատյացության դրսևորումների դեմ պայքարի քրեաիրավական հնարավորություններին, լույս է տեսել դեկտեմբերի 5-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մենագրության հեղինակն է ադրբեջանագետ-իրավաբան Գառնիկ Դավթյանը:

Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ «Քսենոֆոբիայի և ռասիզմի դեմ պայքարի» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, մենագրության գիտական բանախոս Անժելա Էլիբեգովան նշեց, որ նման աշխատանքները գիտական ոլորտում շատ կարևոր են: «Տարիներ առաջ մենք սկսեցինք կուտակել տարբեր նյութեր, մամուլի հրապարակումներ, պաշտոնական հայտարարություններ, հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ մտավորականության կարծիքներ, որոնք պարունակում են հայատյացության տարրեր: Մենք խնդրի համար որևէ լուծում չունեինք և որոշեցինք մի աշխատության մեջ հավաքել, որը կոչվեց «Հայատյացությունն Ադրբեջանում»: Մենք սկսեցինք ավելի լավ ուսումնասիրել այդ թեման և հասկացանք, որ կան շատ ավելի խորքային խնդիրներ: Միշտ բաց էր մնում խնդրի իրավական մասը, թե ինչպես պայքարել միջազգային հարթակներում: Այս աշխատանքը տալիս է այդ մեխանիզմները»,- ասաց Էլիբեգովան և հավելեց, որ, երբ ունենում ես փաստարկների մեծ հավաքածու ու իրավական ապացույցներ, այդ դեպքում մեկ քայլ առաջ ես լինում միջազգային հարթակներում Հայաստանի դիրքորոշումն առաջ տանելու համար:

Ադրբեջանագետ, մենագրության բանախոս Աշոտ Մովսիսյանը շեշտեց, որ հայատյացությունն ադրբեջանական գաղափարախոսության մեջ գալիս է դեռ այն ժամանակվանից, երբ սկսել է ձևավորվել Ադրբեջան անվանումով պետություն, և ոչ Արցախյան հակամարտության տարիներից: «Հեղինակն իր գրքում ապացուցել է, որ Ադրբեջանում խախտում են իրենք իրենց գրած օրենքները: Այն դատարկ քարոզը, որ Ադրբեջանում ապրում է 30 հազար հայ, ադրբեջանցիները հանդուրժող են և կարող են համերաշխ ապրել` ուղղակի կեղծ և անհիմն հայտարարություններ են: Նման աշխատությունների շնորհիվ այդ ամենը վեր հանելը և այսպիսի աշխատություն ունենալը շատ կարևոր է»,- նշեց Մովսիսյանը:

Մենագրության հեղինակ Գառնիկ Դավթյանն« անդրադառնալով գրքի կազմին, ընդգծեց, որ այն բաղկացած է երեք մասից և ամեն մեկն իր մեկնաբանությունն ունի: «Գրքի հետևում պատկերված է երկու դեմք, որոնցից մեկը պտտված է: Մի խոսք կա` «Խոսելիս պետք է նայել աչքերի մեջ»: Պտտված գլուխը խորհրդանշում է այն, որ Ադրբեջանն իրավունքն ու իրականությունը դիտարկում է շրջված տեսանկյունից: Գրքի շապիկին գրված է գրքի վերնագիրն ու փոքրիկ ենթավերնագիր` «Պետականաշինությունը սկսվում է համամարդկային արժեքների և նորմերի արատավորմամբ»,- ասաց գրքի հեղինակ Դավթյանը:

Մենագրությունը բաղկացած է 4 գլխից և 11 ենթավերնագրից: Աշխատանքի հիմքում ընկած են միջազգային կառույցների կողմից ընդունված իրավական ակտերը, պաշտոնական փաստաթղթերը, քրեագետների, լրատվության միջոցների և այլ աղբյուրների տվյալները, ինչպես նաև հայ հեղինակների գիտական աշխատությունները, ձեռնարկները, հոդվածները: Սույն մենագրության թեմայի ընտրությունը պայմանավորված է մի շարք կարևոր հանգամանքներով, մասնավորապես, առարկայական քննարկելու 1918թ. մինչև մեր օրերը Ադրբեջանում տարվող հայատյացության աստիճանավանդակը, ընթերցողին ծանոթացնելու Ադրբեջանում պետական մակարդակով իրականցվող հայատյացությանը: Ավելին, մենագրությունը ուղղված է մի քանի կետ բացահայտելուն` այն անօրինականությունները, որոնք հանգեցնում են հայատյացությամբ դրսևորվող հանցագործությունների, անկախ նրանց ծանրության աստիճանից, քրեաիրավական տեսանկյունից Ադրբեջանում հայատյացության գնահատականը և վերլուծության ու հայատյացության դրսևորումների դեմ պայքարի քրեաիրավական հնարավորությունները։ Մենագրությամբ փորձ է արվել սահմանված պահանջներին համապատասխան ուսումնասիրել Ադրբեջանում հայատյացության միջազգային քրեաիրավական գնահատականը և իրական սկզբունքի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսդրության կիրառման հիմնահարցերը, ինչպես նաև զուգահեռներ են տարվել Ադրբեջանի քրեական օրենսգրքում տեղ գտած իրավական դրույթների հետ: Անդրադարձ է կատարվել հայատյացության արմատներին, այլատյացության համար պատասխանատվություն նախատեսող միջազգային քրեաիրավական նորմերի աղբյուրներին, ինչպես նաև «Սև ցուցակ»-ի նպատակին և ազդեցությանը: Որպես հայատյացության առանձին դրսևորում աշխատանքում տեղ է գտել նաև Ալեքսանդր Լապշինի հետ հարցազրույցը՝ «Ալեքսանդր Լապշին. կտտանքներից մինչև վերածնունդ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]