Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիական Իդլիբի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների նոր հանդիպում է սպասվում Թուրքիայում  

Սիրիական Իդլիբի հարցով ՌԴ, Թուրքիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների 
նոր հանդիպում է սպասվում Թուրքիայում

 

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակի և դրա լուծման համար ճանապարհներ գտնելու նպատակով կրկին հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ռիա Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ պաշտոնական Մոսկվան իր համաձայնությունը տվել է սիրիական Իդլիբի հարցով 4 երկրի առաջնորդների մասնակցությամբ երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու կապակցությամբ:

 Պեսկովի փոխանցմամբ՝ այս գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, նույնպես կանցկացվի Թուրքիայում, քանի որ դրա ձեռնարկողն ի սկզբանե եղել է Թուրքիայի նախագահը:

Տեղեկության համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Գերմանիան:

 Սիրիական հակամարտության և Իդլիբի նահանգում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման եղանակներ մշակելու նպատակով 4 երկրի առաջնորդների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին Ստամբուլում:

Նախորդ հանդիպման ժամանակ ղեկավարները շեշտել էին, որ սիրիական հակամարտությունն անհրաժեշտ է լուծել ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող քաղաքական բանակցությունների միջոցով:

Հանդիպման ժամանակ որոշվել էր մինչև 2018 թ. վերջ ստեղծել կոմիտե, որը կզբաղվի Սիրիայի ապագա սահմանադրության մշակման գործով:

Գագաթնաժողովի մասնակիցների կարծիքով՝ նոր սահմանադրությունը հնարավորություն կտա Սիրիայում անցկացնել ազատ և արդար ընտրություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]