Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսիս Մոջասկին: «Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ կոնսուլտացիաները կանցկացվեն վաղը առավոտյան փակ ձեւաչափով»,- ասել Է նա: ԱԽ-ի առավոտյան նիստն սկսվում Է ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին):

Դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հայտարարել Է, որ Թեհրանը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում Է անցկացրել հակառակ ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձեւի: Նրա ասելով՝ խոսքը վերաբերում Է «միջին հեռահարության բալիստիկ հրթիռի, որը կարող Է մի քան մարտագլխիկ կրել»: Ի պատասխան Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեկարչին դեկտեմբերի 2-ին հայտարարել Է, որ երկիրը կշարունակի հրթիռային փորձարկումները իր պաշտպանունակությունն ամրապնդելու համար, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է, որ Վաշինգտոնը դուրս Է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում Է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]