Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ

Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման 
դեմ

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոր վերաքննիչ բողոք է ներկայացնելու առաջին ատյանի որոշման դեմ` հիմք ընդունելով Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսազրույցի գաղտնալսումը  և ասուլիսը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանի դատապաշտպան Հայկ Ալումյանը:

Այլ մանրամասներ Հայկ Ալումյանը չհաղորդեց:

Վերաքննիչ դատարանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու բողոքի քննությունը: Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]