Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքում ավելի քան 20 մարդ է զոհվել հեղեղումներից

Իրաքում ավելի քան 20 մարդ է զոհվել հեղեղումներից

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 21 մարդ Է զոհվել, եւս 180-ը՝ տուժել Իրաքի տարբեր նահանգներում մոլեգնող հեղեղումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սեյֆ Բադրի հայտարարությունը: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել Էր, որ Իրաքի հյուսիսի Շերգաթ քաղաքի շրջանում հեղեղումը 3 հազար տուն Է ջրասույզ արել եւ առնվազն յոթ մարդու մահվան պատճառ դարձել:

«Ըստ վերջին տվյալների՝ եղանակային պայմանների, անձրեւների ու սելավահոսքերի պատճառով մահացածների թիվը հասել Է 21-ի, տուժել Է 180 հոգի»,- ասել Է Բադրը:

Վերջին օրերին Իրաքի մի շարք շրջաններում հորդառատ անձրեւներ տեղում, հատկապես տուժել Է Սալահ-Էդ Դին հյուսիսային նահանգի Շերգաթ քաղաքը:

Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ ալ Խալբուսին դիմել Է ՄԱԿ-ին եւ հումանիտար կազմակերպություններին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդին կարգադրել Է Սալահ Էդ Դինում ճնաժամային խումբ ստեղծել զինվորականների մասնակցությամբ եւ ուղղաթիռներ ու ծանր տեխնիկա օեգտագործել մարդկանց փրկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]