Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել ընտրական ցուցակով գրանցված իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել  ընտրական ցուցակով գրանցված 
իրենց պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տրամադրել  ԱԺ արտահերթ ընտրություններին  մասնակցող երեք՝ «Բարգավաճ Հայաստան», «Սասնա ծռեր» և  «Օրինաց երկիր» կուսակցություններին՝ պատգամավորների թեկնածուների փաստաթղթերը լրացնելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ այս կուսակցությունների պարագայում առաջացել է  փաստաթղթերը լրացնելու համար  48 ժամ տրամադրելու անհրաժեշտություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Անահիտ Արամայիսի Ստեփանյանի փաստաթղթերից բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- ասաց Մուկուչյանը:

«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Համլետ Գոգիի Նահապետյանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում  Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, ինչպես նաև պատգամավորի թեկնածու Ռաֆայել Միքայելի Ռոստոմյանի փաստաթղթերում բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը:

«Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակով  պատգամավորի թեկնածու Արմինե Միշայի Բաբայանի փաստաթղթերից բացակայում է վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության  քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում  Հայաստանի Հանրապետության մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, իսկ պատգամավորների թեկնածու Գևորգ Սողոմոնի Հարությունյանի և Վահագն Մեխակի Սողոյանի փաստաթղթերից  բացակայում է հայերենին տիրապետելու հավաստող փաստաթուղթը կամ Կրթության և գիտության նախարարության կողմից տրված տեղեկանքը»,- հավելեց նա:

Նշված ժամկետը լրանում է 2018 թվականի  նոյեմբերի 19-ին` ժամը 16:00-ին:Այն կարող է բողոքարկվել վարչական դատարանում 3-օրվա ընթացքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]