Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով

Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին իրական 
ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ապագա խորհրդարանում իրական ընդդիմությունը, որը կարող է մատնանշել իշխանության թերություններն ու սխալները, Հանրապետական կուսակցությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շարմազանովը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում իր ելույթում։

«Մենք ամեն ինչ անելու ենք դիմակայելու մարտահրավերներին` զերծ պահելով Հայաստանն ու Արցախը հնարավոր վտանգներից, քանի որ հայրենիքի շահը վեր է ամեն ինչից: Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին՝ իրական ընդդիմություն լինելու և երկրորդ բևեռ ձևավորելու նպատակով: Մեր երկրին անհրաժեշտ է իրական ընդդիմություն, որը մատնանշի իշխանության թերություններն ու սխալները`զերծ պահելով նրան երկրի համար ճակատագրական սխալներից»,- ասաց Շարմազանովն ու հավելեց, որ դա կարող է անել միայն Հանրապետական կուսակցությունը:

Նա նշեց, որ կան գործիչներ, որոնք քննադատում են Հանրապետական կուսակցությանը ընտրությունները չբոյկոտելու համար: «Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ, այսօր, քան երբևէ, Հայաստանը կանգնած է լուրջ արտաքին և ներքին մարտահրավերների դեմ հանդիման: Այս պայմաններում մենք չենք կարող ընդունել կրավորական կեցվածք, հետևաբար, նաև ուրախանալ հնարավոր ձախողումներով»,- ընդգծեց պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]