Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը:

Օրակարգի պարտադիր քննարկման հարցերից են նաև «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին»  ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին , «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին»,  «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին  օրենքների նախագծերը:

Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու , «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]