Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

Յուրի Խաչատուրովը վերադարձել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված  Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել նրա պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Յուրի Խաչատուրովը վերադարձել է Երևան, նրա մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել»,-ասաց Միհրան Պողոսյանը:

2017 թվականի մայիսի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 3 տարի ժամկետով նշանակված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին 2018թ-ի նոյեմբերի 2-ին:

Խաչատուրովին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]