1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախատեսվում է գյուղմթերքի ծավալներն ավելացնել 16%-ով

Նախատեսվում է գյուղմթերքի ծավալներն ավելացնել 16%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է գյուղմթերքի ծավաները մինչև 2021 թվականն ավելացնել 16%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ագզային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Նախատեսված է պտուղ-բանջարեղենի և խաղողի վերամշակումից ստացված արտադրանքի ծավալների 4% աճ՝ 2021 թիրախային ժամկետում: Գյուղատնտեսական մթերքների ծավալների 16% ավելացում՝ 2020 թվականի թիրախային ժամկետում: Օգտագործվող վարելահողերի ավելացումը 66,1-ի փոխարեն 75% թիրախային ցուցանիշ 2020 թվականի թիրախային ժամկետում: Տոհմային կենդանիների տեսակարար կշիռն այսօր 0.5% է, փորձելու ենք հասցնել 2%-ի 2025 թվականին»,- ասաց Գևորգյանը:

Գյուղատնտեսության նախարարությանը 2019 թ. պետական բյուջեից կտրվի 17.3 մլրդ դրամ, որից 5.8 մլրդ դրամը՝ արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում: Նախարարի պաշտոնակատարը նշեց, թե որոնք են բյուջեի նախագծով սահմանված ռազմավարական նպատակները:

«Ագրարային հատվածում 2019թ. ռազմավարական նպատակներից է ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացումն ու երկրի պարենային անվտանգության բարձրացումը: Ընդհանուր առմամբ նախատեսված էր ՀՆԱ-ի 4.5-5.5% աճ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նախարարությունը նախատեսում է ստեղծել նաև տվյալների 8 նոր բազա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]