Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իսկանդարյանը Խորհրդարանի ցրումը համարում է իշխանափոխության գործընթացի ավարտ

Իսկանդարյանը Խորհրդարանի ցրումը համարում է իշխանափոխության գործընթացի 
ավարտ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Խորհրդարանի ցրումը համարում է իշխանափոխության ավարտ, որը սկսվել էր ապրիլ-մայիս ամիսներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում, նա այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով քաղաքական անցուդարձին և վերջին իրադարձություններին:

«Այն իրավիճակը, որն այսօր կա, կանխատեսելի էր: Նախորդ իրավիճակը, երբ Կառավարությունը ներկայացնում էր հին քաղաքական ուժը՝ չէր կարող երկար ձգվել»,- նշեց Իսկանդարյանը և կատակելով հավելեց, որ քաղաքականությանը պետք չէ հավատալ, քաղաքականությունը պետք է վերլուծել և հասկանալ, թե ինչ է կատարվում:

Նրա խոսքով՝ այս պահին կարևոր է, թե ինչ է լինելու ընտրություններից հետո, որովհետև, քաղաքագետի կարծիքով, հնարավոր են հակասություններ նոր Կառավարության ճամբարում:

«Պարզ է, որ այն մարդիկ, ովքեր համամասնական ցուցակով անցնեն՝ տարբեր հայացքներ և մոտեցումներ կունենան: Այս ամենն այնքանով է բացատրելի, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսությունն անհասկանալի է՝ նրանք պայքարում են կոռուպցիայի, կամայականության դեմ, բայց չգիտենք, թե ինչ են կառուցելու իրենք»,- ընդգծեց Իսկանդարյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]