Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած տղամարդը կալանավորվել է

Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած տղամարդը 
կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նռնակով կառավարության շենք մուտք գործելու փորձ ձեռնարկած  43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել. Նա կալանավորվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Այլ մանրամասներ ԱԱԾ-ից չփոխանցեցին՝ նշելով, որ նախաքննությունը շարունակվում է:

Հոկտեմբերի 27-ի երեկոյան 43-ամյա տղամարդը ձեռքի նռնակով փորձել էր մուտք գործել կառավարության շենք՝ ինքնապայթեցման նպատակով, սակայն շենքի մուտքի մոտ վնասազերծվել էր տեղում ծառայություն իրականացնող ԱԱԾ աշխատակիցների կողմից:

 

 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]