Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայտնի է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման օրը

Հայտնի է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպման օրը

ԵՐԵՎԱՆ: 27 ՀՈԿՏԵՄԲԵՐ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Anadolu  լրատվական գործակալությունից:

Պորոշենկոն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Անկարայում մասնակցելու է բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ հանդիպմանը: Քննարկվելու են քաղաքական, տնտեսական, պաշտպանության ոլորտի համագործակցության և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:  

Էրդողանի և Պորոշենկոյի վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցյալ ամիս Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]