Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Մխիթարյանի գրառումը` «Արսենալ»-ի հերթական հաղթանակից հետո

Մխիթարյանի գրառումը` «Արսենալ»-ի հերթական հաղթանակից հետո

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել «զինագործների» հերթական հաղթանակից հետո:

«11 անընդմեջ հաղթանակ, հրաշալի թիմային աշխատանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆեյսբուքի իր էջում գրել է Մխիթարյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Արսենալ»-ը արտագնա խաղում մրցեց Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն չհաջողեցին: Մեկնարկային 45 րոպեներին հավասար պայքար էր ծավալվել: Երկրորդ կեսում՝ 78-րդ րոպեին, «զինագործներին» առաջ մղեց Դենի Ուելբեկը, ով բացեց խաղի հաշիվը: Ի վերջո լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]