Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորվել է փոխվստահության մթնոլորտ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային գործընկերների հետ Հայաստանի հարաբերություններն անկեղծ են ու առանց մութ անկյունների: «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադարձավ լրագրողների դիտարկմանը, թե «Ռուսաստանը խանդով է վերաբերում գերտերությունների հետ Հայաստանի հարաբերություններին»:

«Ես այդպիսի տպավորություն, անկեղծ ասած, չեմ ստացել: Մեր երկրի հարաբերությունները և իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ շատ ուղիղ են, անկեղծ առանց մութ անկյունների: Ես ուրախ եմ, որ մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի  նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձևավորվել: Դա չի նշանակում, որ մենք ամեն ինչի մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձ տեսակետները և վստահ ենք, որ անկեղծ ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]