Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում  
փոփոխությունների նախագծին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների  պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում և հարակից նախագծերի փաթեթում փոփոխությունների նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկմանը ներկա հանձնաժողովի բոլոր անդամները միաձայն կողմ քվեարկեցին նախագծին:

Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը հայտնեց, որ ինքը հանձնաժողովի նիստում  կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ իրենք կոնցեպտուալ առումով կողմ են փոփոխություններին: «Մենք լիագումար նիստի ընթացքում կներկայացնենք մեր առաջարկները և կարտահայտենք մեր դիրքորոշումը քվեարկության միջոցով»,-  ասաց նա:

Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը ևս կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Ես նույնպես առաջարկում եմ, որպեսզի բոլորը կողմ քվեարկեն նախագծին, որպեսզի հաջորդ ընտրական ցիկլը լինի վստահելի և երաշխավորված բոլոր խնդիրների հաշվառմամբ, որ մենք քննարկեցինք»,- նշեց Կոստանյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]