Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է

Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Սենթ Լուիսի մրցաշարում առաջատարն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում տեղի է ունենում Ֆոլ Չեսս կլասիկ միջազգային շրջանային մրցաշարը, որին մասնակցում է 10 շախմատիստ: Մասնակիցների թվում են 8 գրոսմայստեր: Մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարում արդեն կայացել են նախատեսված 9 տուրերից 6-ի պարտիաները:

Խաղացված տուրերից հետո աղյուսակը վստահորեն գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ է անցել 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Աշվին Ջայարամից և Բրենդոն Յակոբսոնից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]