Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա. հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում,  ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը և այլք:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը: 2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենանները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաներ ենք նվիրաբերում: Այն  խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալությունը հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին,  Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին:

Դեսպանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով արագ ապահովել հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցների կողմից շտապ բուժօգնության մեքենաների և դրանցում տեղակայված սարքավորումների հետ ծանոթացումը, չինական կողմի նախաձեռնությամբ արտադրող ընկերությունը ուղարկել է մասնագետների: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ  անցել է մասնագիտական վերապատրաստում: Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն ազգաբնակչության շտապ բուժօգնության կազմակերպման,  մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասաց դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]