Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը չի պատրաստվում ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրել, քանի որ խորհրդարանում յոթ հոգով ներկայացված լինելու պայմաններում անտրամաբանական է նման առաջադրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ վստահեցնելով, որ  2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՀՅԴ-ն երբևէ չի պատրաստվել առաջադրել վարչապետի թեկնածու:

«ՀՅԴ-ն վաղուց է ասել, որ յոթ հոգով վարչապետի թեկնածու առաջադրելը անիմաստ զբաղմունք է: Տրամաբանություն պետք է գոյություն ունենա, յոթ հոգով ինչպե՞ս կարող ենք առաջադրել: Մենք 2017-ի ընտրություններից հետո երբեք չէինք էլ պատրաստվել վարչապետի թեկնածու առաջադրել»,-ասաց Ռուստամյանը:

Անդրադառնալով իրենց տեսակետը հուշագրով ամրագրելու մասին հարցին` Ռուստամյանը նշեց` ինքնանպատակ հուշագրեր ստորագրելու խնդիր չեն տեսնում: Նա վստահեցրեց` հինգ խնդիր են դրել, որոնց շուրջ սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց համագործակցությունը:

«Մենք կողմնակից ենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանան նորմալ պայմաններում, այնպես, ինչպես ժողովուրդը որոշի»,- հավելեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]