Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին

Լրատվամիջոցները հայտնում են Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից 
սպիտակ ֆոսֆոր կիրառելու մասին
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարող միջազգային կոալիցիան, որը գլխավորում է Միացյալ Նահանգները, միջազգային բանաձևերով  արգելված սպիտակ ֆոսֆոր է կիրառել սիրիական Հաջին քաղաքում իրականացված ավիահարվածի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստ»-ին՝ հղում կատարելով  սիրիական SANA գործակալությանը: 

Ռմբակոծության են ենթարկվել Դեյր էր Զորից 110 կմ հեռավորության վրա գտնվող քաղաքի որոշ շրջաններ:

Ikhbariya հեռուստաընկերությունը հայտնել է խաղաղ բնակչության շրջանում մի քանի զոհի, ինչպես նաև տուժածների մասին:

Աղբյուրը նկատում է, որ սա արգելված զինամթերքի կիրառմամբ առաջին հարվածը չէր Հաջինի նկատմամբ: Ավելի Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին ամերիկյան F -15 ինքնաթիռները քաղաքը ռմբակոծելիս կիրառել են ֆոսֆորային արկեր, ինչի հետևանքով հրդեհներ  են բռնկվել: Այն  ժամանակ կոալիցիայից հայտնել են, որ սպիտակ ֆոսֆորով սպառազինություն չունեն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]