Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

Կարեն Մարգարյանը դարձել է պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականն առաջին մեդալն է նվաճել 3-րդ ամառային Օլիմպիական խաղերում, այն էլ ոսկի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի 77 կգ քաշում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 141 կգ, այնուհետ հրում 168 կգ և երկամարտի 309 կգ արդյունքով դարձավ պատանեկան Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Երկրորդ տեղում 308 կգ արդյունքով Ուզբեկստանի ներկայացուցիչն է:

Օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարզիկները հանդես են գալիս 7 մարզաձևերում: Մրցավայր են մեկնել ծանրորդներ Կարեն Մարգարյանը (77 կգ) և Լիանա Գյուրջյանը (63 կգ), հունահռոմեական ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ), ձյուդոիստ Յուրի Իսրայելյանը (55 կգ), հրաձիգ Հայկ Բաբայանը (10 մ օդամղիչ ատրճանակ), լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մ, 100 մ ազատ ոճ և 50մ բատերֆլայ) և գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]