Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լիբանանի նախագահը ժամանում է Երևան

Լիբանանի նախագահը ժամանում է Երևան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը և առաջին տիկին Նադյա Չամին ուղևորվել են  Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ավելի ուշ Լիբանանի նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակությանը կմիանա երկրի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը: Պաշտոնական պատվիրակության կազմում են նաև այլ նախարարներ, դեսպաններ և դիվանագետներ:

Լիբանանի նախագահը գագաթնաժողովի ընթացքում հանդես կգա ելույթով, հանդիպումներ կունենա մի շարք պետությունների ղեկավարների և գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]