Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զարիֆը կոչ Է արել Իրանին եւ Եվրոպային՝ ստեղծել միջուկային գործարքի պահպանման մեխանիզմներ

Զարիֆը կոչ Է արել Իրանին եւ Եվրոպային՝ ստեղծել միջուկային գործարքի 
պահպանման մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Եվրոպան պետք Է նախնական պայմանավորվածությունները վերածեն միջուկային գործարքի պահպանման իրական մեխանիզմների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռուստահաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է նրա կայքում:

«Եվրոպական երկրները հայտարարել են, որ պաշտպանում են միջուկային գործարքի պահպանումը, եւ այժմ անհրաժեշտ Է պայմանավորվածությունները վերածել մեխանիզմների: Վստահ եմ, որ դա տեղի կունենա»,-ասել Է Զարիֆը: Նա հավելել Է, որ «հաջորդ փուլում Իրանը կփորձի հասկանալ՝ իրականում աշխատում են արդյոք այդ մեխանիզմները»: Նախարարն ասել Է, որ «միջազգային հարաբերությունները հարգանք են ենթադրում ստանձնած պարտավորությունների նկատմամբ»:

«ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալը հեղափոխություն չԷր: Դա պարզապես վարչակազմի փոխարինում Է: Միջուկային գործարքը ոչ թե պարզապես մարդկանց անձնական պայմանավորվածությունն Է, այլ միջազգային համաձայնագիր մի քանի պետությունների միջեւ»,-ընդգծել Է նա: Բացի այդ, Զարիֆը հանդես Է եկել միջազգային քաղաքականության մեջ դոլարի օգտագործումից հրաժարվելու օգտին: «Դա բարդ գործընթաց Է, բայց դրա անհրաժեշտություն ակնհայտ Է: Միջազգային հանրակցությունը չպետք Է թույլ տա ԱՄՆ-ին՝ աշխարհը կառավարել բռնապետական մեթոդներով»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]