Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա

Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան 
այլ ղեկավար կունենա

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոի ֆեդերացիայի 17-րդ արտահերթ համաժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահի պաշտոնին ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՖՖ ժողովը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որի ընթացում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  փոխնախագահ Արմեն Մինասյանը գլխավորեց ֆեդերացիայի արտահերթ նիստը, որի ընթացքում  վերակազմակերպվեց ՀՖՖ-ն: Ժողովին ներկա չէր Ռուբեն Հայրապետյանն, ով 16 տարի շարունակ գլխավորել է ֆեդերացիան:

Մինչ կսկսվեին ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները Դավոր Շուկերը փոխանցեց ՈՒԵՖԱ-ի նախագահի՝ Ալեքսանդր Չեֆերինի ողջույնները և շեշտեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեծ դեր է ունեցել ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ համագործակցությունում:   

«Իմ կողմից ես ամեն ինչ անելու եմ, որ միասին հաջողենք մեր սկսած գործը: Իմ թիմի հետ նախորդ երկու ամիսներին մշակել ենք հաջող ծրագրեր:  Մեր տեսլական է, որ ֆուտբոլ խաղալու հնարավորություն տանք յուրաքանչյուրին: Մեր երկրի ամեն մի համայնքում լինեն գոնե մեկ ֆուտբոլային դաշտ: Մեր նպատակն է լայն զանգվածներին հնարավորություն տալ ֆուտբոլ խաղալ»,-իր ելույթում նշեց ՀՖՖ նախագահի միակ թեկնածու Արթուր Վանեցյանը: Վերջինիս խոսքով՝ ՀՖՖ այսուհետ փակելու է ֆեդերացիայի և ակումբների միջև եղած թշնամանքը:

«Մենք չենք օգտագործել մեր ամբողջ ներուժը մինչ այս: Լուրջ ուշադրություն ենք դարձնելու աղջիկների ֆուտբոլի զարգացման վրա:  Համագործակցելու ենք նաև Առողջապահության նախարարության հետ: Աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,-եզրափակեց Վանեցյանը:

24 անդամներից քվեարկության արդյունքում ՀՖՖ նախագահ ընտրվեց  Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրվեցին Արսեն Թորոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Արեն Մկրտչյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Հիրաչ Յագանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը, Թովմաս Գրիգորյանը, Խաչատուր Ադումյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը, Սուրեն Աբրահամյանը, Կարեն Շաբոյանը, Մարինա Թաշչյանը:

Մինչ այս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը 2002 թվականից ստանձնել էր Ռուբեն Հայրապետյանը: 2006, 2010 և 2015 թվականներին Ռուբեն Հայրապետյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: 

Վարվառա Հայրապետյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]