Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնական կայքէջը, դեսպանի թեկնածուն Ռուսաստանի և նախկին Խորհրդային երկրների հարցերով փորձագետ Լինն Թրեյսին է  (Lynne Մ. Tracy), ով ներկայում զբաղեցնում է ԱՄՆ պետդեպում Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը: Նոր դեսպանի նշանակումը դեռ պետք է հաստատվի ԱՄՆ Սենատի կողմից:

Լինն Թրեյսին զբաղեցրել է Մոսկվայում, Աշխաբադում և Աստանայում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել է ԱՄՆ պետքարտուղարի` Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալի առաջին օգնականը և տիրապետում է ռուսերեն լեզվին:

Ներկայում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Ռիչարդ Միլսը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]