1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար

Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կազմակերպելու գործընթացն ընթացքի մեջ է և այն կհասնի իր հանգուցալուծմանը:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:   

«Փաշինյան-Թրամփ հանդիպման համար գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ, այդ հարցը կհասնի իր հանգուցալուծմանը:  Մոտ ժամանակներս կլսենք երկու երկրների պաշտոնյաների՝ տարբեր մակարդակների հանդիպումների մասին, որոնք կբերեն այդ հանդիպմանը: Ներկայումս հնարավոր չէ, որ հապճեպ հանդիպում լինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Հարցին՝ արդյոք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում Փաշինյան-Թրամփ հանդիպում չի սպասվում, նախարարն ասաց. «Մենք հիմա չենք սպասում, որ Նյու- Յորքում հանդիպում լինի»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]