Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պուտինը Միջերկրական ծովի վրա  Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա

Պուտինը Միջերկրական ծովի վրա  Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցել է Իլ-20 կործանման  հետևանքով զոհվածների ընտրանքներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մարդիկ մահանում են, հատկապես նման ողբերգական հանգամանքներում, դա միշտ էլ մեզ համար դժբախտություն է՝ մեր երկրի համար եւ մեր զոհվածների հարազատների համար: Այս կապակցությամբ, իհարկե, ես ցավակցություն եմ հայտնում առաջին հերթին մահացածների հարազատներին»,- ասել է Պուտինը:

Նա ընդգծել է, որ Միջերկրական ծովի վրա տեղի ունեցած միջադեպում իսրայելական ինքնաթիռը չի խոցել ռուսական  ինքնաթիռը: «Բայց, իհարկե, պետք է լուրջ վերաբերվենք, եւ մեր վերաբերմունքը այդ ողբերգությանը դրսեւորվում է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը լիովին համաձայնեցված է ինձ հետ», - ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի պատասխանը ողբերգության կապակցությամբ կուղղվի Սիրիայում ռուս զինծառայողների համար լրացուցիչ անվտանգությանը և այդ միջոցները բոլորի համար տեսանելի կլինեն:

 Պուտինը խոստացել է, որ դրանք կլինեն այնպիսի քայլեր, որոնք բոլորը կնկատեն:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել Է, որ Իլ-20 ինքնաթիռը հարվածի տակ են դրել իսրայելական կործանիչները: Միջադեպի հետեւանքով զոհվել Է 15 ռուս զինվորական: ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ Իսրայելի գործողությունները գնահատում են որպես թշնամական եւ համարժեք պատասխանի իրավունք են վերապահում իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]