Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը

Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել Է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բարեփոխման նախնական պլանը՝ արդիականությանը դրա ավելի շատ համապատասխանության համար: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետեւում Է ԵՀ-ի հաղորդագրությունից:

«Եկել Է գործելու ժամանակը, որպեսզի համակարգն ընդունակ դարձնեք գլուխ հանելու ժամանակակից գլոբալ տնտեսության բարդություններից»,-հանձնաժողովի մամուլի տեղեկագրում մեջբերված Է առեւտրի գծով եվրակոմիսար Սեսիլիա Մալմստրյոմի խոսքը:

Սեպտեմբերի 18-ին ավելի վաղ Մալմստրյոմը մամուլի ասուլիսում հայտարարել Է, որ ԱՀԿ-ի ամբողջ համակարգը, հնարավոր Է, իր ամենախորը ճգնաժամն Է ապրում, քանի որ կազմակերպությունը չկարողացավ բավարար չափով հարմարվել արագ փոփոխվող գլոբալ տնտեսությանը, օրինակ՝ Էլեկտրոնային կոմերցիայի զարգացմանը, բայց ԱՀԿ-ն չի կարող ինքն իրեն բարեփոխել, եւ դրա համար պատասխանատվությունն ընկած Է նրա անդամների վրա: Մամուլի տեղեկագրի համաձայն, փոփոխությունները վերաբերում են երեք հանգուցային ոլորտների, ներառյալ միջազգային առեւտրի կանոնների նորացումը, ԱՀԿ-ի մոնիթորինգային դերի ամրապնդումը եւ վերահաս լճացման հաղթահարումը կազմակերպության շրջանակներում վեճերի կարգավորման համակարգում:

Բացի այդ, ճշտվում Է, որ այդ ուղղությամբ Եվրամիությունն արդեն սկսել Է համագործակցել ԱՀԿ-ի գծով այլ գործընկերների հետ, որոնց թվում են, մասնավորապես, ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Չինաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am