Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտնել է, որ Իրաքը պատրաստվում է փաստաթղթավորել թուրքական օդուժի կողմից Իրաքի հյուսիսային օդային սահմանները խախտելու դեպքերը և դրանք ներկայացնել Միացյալ ազգերի կազմակերպություն (ՄԱԿ):
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է իրաքյան Rudaw լրատվական գործակալությունը:
Իրաքի վարչապետը հայտնել է, որ Իրաքը ուժեղացնելու է Թուրքիայի հետ սահմանի
զինվորական հսկողությունը և սահմանային խախտման դեպքերը կանխելու նպատակով զինծառայողներ է ուղարկելու Իրաքյան Քրդստան:
Թուրքական կողմը պարբերաբար խախտում է Իրաքի օդային սահմանը և օդային հարվածներ հասցնում PKK (Քրդստանի աշխատավորական կուսակցության) զինյալների՝ Իրաքի հյուսիսում տեղակայված դիրքերին, որոնց Իրաքում գտնվելուն և գործունեությանը դեմ են նաև Իրաքի իշխանությունները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում