Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը

 ԱԺ-ում շարունակվում է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային Ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նստաշրջանը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներկայացված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարությունն ԱԺ-ին առաջարկում է վարչական իրավախախտում համարել նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։ Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։

Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար:

Սեպտեմբերի 6-ին կայացած ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեց կառավարության ներկայացրած նախագծին:

Օրենսդրական նախագծերի փաթեթի ամբողջական ընդունումից հետո փոփոխությունները կգործարկվեն սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]