1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են անհավասար պայմաններում

ԵԽԽՎ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում նախագահական ընտրություններն անցել են 
անհավասար պայմաններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ընտրություններն անցել են անհավասար պայմաններում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽԽՎ զեկույցում ասվում է, որ ընտրություններին մասնակցող թեկնածուների նախընտրական քարոզարշավն ընթացել է անհավասար պայմաններում, և պատշաճ չի եղել նաև քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը:

Լրատվամիջոցները հիմնականում անդրադարձել են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ), ինչը նույնպես խոսում է նախընտրական շրջանում թեկնածուների համար եղած անհավասար պայմանների մասին:

Թուրքիայում հունիսին տեղի ունեցած ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել ԵԽԽՎ հանձնաժողովի 28 դիտորդ:

ԵԽԽՎ կողմից հրապարակված զեկույցը հոկտեմբերի 8-ին քննարկվելու է Ստրասբուրգում կայանալիք ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]