1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարդենիկ գյուղում մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր

Վարդենիկ գյուղում մեկնարկել է սուբվենցիոն երկու ծրագիր

ԳԱՎԱՌ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում օգոստոսի կեսերից մեկնարկել եւ ընթանում են սոցիալ-տնտեսական նշանակության երկու ծրագրեր, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության կողմից տրամադրված սուբվենցիաների եւ տեղական միջոցների հաշվին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիկի գյուղապետ Հովիկ Հովեյանը, ծրագրերից մեկով կառուցվում է ոռոգման ջրանցք, իսկ մյուսով՝ խմելու ջրատարի արտաքին ցանց, որի գործարկումն էապես կբարելավվի գյուղի խմելու եւ ոռոգման ջրի մատակարարումը:

«Գյուղի ոռոգման մայր ջրանցքը, որը հիմնականում հողային է՝ մոտ 5 կիլոմետր երկարությամբ, ունի վնասված հատվածներ, որտեղ ջրի կորուստները մեծ թիվ էին կազմում: Այս ծրագրով նախատեսվում է վտանգավոր տեղերը կառուցել երկաթյա խողովակներով, եւ դրանք միացնել ջրանցքի լավ պահպանված հատվածներին: Աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Շինարարական մրցույթը շահել են 17 միլիոն 160 հազար դրամով՝ նախահաշվով նախատեսված 23 միլիոն 962 հազար դրամի դիմաց, որի 60 տոկոսը հատկացնելու է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիկի համայնքապետարանը: Այս ծրագրի ավարտից հետո արդեն եկող տարում գյուղի հիմնական մասի ոռոգումն ապահովող ինքնահոս ջրանցքում կզրոյացվեն կորուստները, իսկ ջուրն անխափան ու ժամանակին կհասնի տնտեսություններին»,- նշեց Հովիկ Հովեյանը:

Սուբվենցիոն երկրորդ ծրագրով խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվում 2200 մետր երկարությամբ, որով գյուղի խմելու ջրի պաշարները կավելանան վայրկյանում 20 լիտրով: «Մեր խմելու ջրատարի աղբյուրակապերը գտնվում են գյուղից մոտ 20 կիլոմետր հեռավորությամբ: Նոր ջրագիծը միանալու է հին ջրատարի արտաքին ցանցին: Խմելու ջրի լրացուցիչ պաշարները վերցնելու ենք Ջաբար կոչվող տարածքի աղբյուրներից: Նախահաշվով նախատեսված 31 միլիոն 175 հազար դրամի դիմաց շինարարական մրցույթը շահել են 22 միլիոն 750 հազար դրամով: Շինարարական աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ»,- ներկայացրեց Վարդենիկի գյուղապետը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]