Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԱԾ-ից հետո ՊՎԾ-ն կմտնի Երևանի քաղաքապետարան

ԱԱԾ-ից հետո ՊՎԾ-ն կմտնի Երևանի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի քաղաքապետարանում գործողություններ կիրականացնի, երբ այնտեղ իր գործողությունները կավարտի Ազգային անվտանգության ծառայությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 5-ին հրավիրված մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Մեզ հասցեագրված նամակների զգալի մասը կապված է Երևանի քաղաքապետարանի հետ: Այնտեղ առայժմ չենք մտել այն պատճառով, որ «Երևան» հիմնադրամում ԱԱԾ-ն գործողություն է իրականացնում: Երբ կդադարեցնեն իրենց աշխատանքները, մենք մեր գործողությունները կիրականացնենք, որովհետև Երևանի բյուջեի շուրջ 80 մլրդ դրամից 50 մլրդ դրամը պետական բյուջեից է: Մենք կարող ենք պետական բյուջեից սնուցվող ցանկացած կառույցում գործողություն իրականացնել»,- ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենց միջնորդությամբ արդեն ապօրինի կառուցված մի շարք շինություններ են ապամոնտաժվել Երևանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]