Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Լեհաստանում ավտոբուսի  շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ

Լեհաստանում ավտոբուսի  շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ

ԵՐԵՎԱՆ 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեհաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուս, որում եղել են ուկրաինացի զբոսաշրջիկներ. երեք մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին հաղորդում է TVN24  հեռուստաալիքի կայքը:

Վթարը տեղի է ունեցել օգոստոսի 18-ի գիշերը Պշեմիսլ-Սանոկ ավտոճանապարհին: Լվովից Սլովակիայի սահման ուղևորվող զբոսաշրջային ավտոբուսը վայր է ընկել լանջից:

Լեհական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավտոբուսում գտնվել է 54 մարդ: Տուժածներին տեղափոխել են Պշեմիսլի, Լեսկոյի և Սանոկի հիվանդանոցներ: Նրանցից 9-ն ստացել են լուրջ վնասվածքներ: Տեղեկացվում է, որ ավտոբուսում եղել են երեխաներ:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]