Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է կայուն-ծանր:

Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]