Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հրաժարվել ՄԻԵԴ վճիռները կատարելուց  

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հրաժարվել ՄԻԵԴ վճիռները 
կատարելուց

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել երկրի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Ադրբեջանում գործող «Հանրապետական այլընտրանք» (REAL) կուսակցության հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացնում կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած երկրորդ վճիռը ևս, որը վերաբերում է նրա դեմ հարուցված քրեական գործին և 2013 թ. Ւսմաիլլիի  դեպքերի պատճառով Մամեդովին 7 տարվա ազատազրկման դատապարտելու ադրբեջանական դատարանի վճռին:

ՄԻԵԴ երկրորդ որոշումն ուժի մեջ էր մտել 2018 թ. մարտի 6-ին և ենթակա էր երեք ամսվա ընթացքում կատարման: Հունիսի 5-ին ավարտվել է եռամսյա ժամկետը, սակայն Ադրբեջանի գերագույն դատարանի պլենումը դեռևս չի քննարկել այդ հարցը, որով պետք է չեղարկեր ստորին դատարանների կողմից Մամեդովի գործով կայացված որոշումները:

Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի, որը նախատեսում է արդար դատաքննության իրավունքը, Մամեդովի դեմ ներկայացված բոլոր ապացույցները հիմնավոր չեն:

ՄԻԵԴ-ը Ճանաչել է Մամեդովի արդար դատաքննության իրավունքի խախտումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն այս հարցով հրապարակվել էր 2017 թ. նոյեմբերին, իսկ վճիռն ուժի մեջ էր մտել ընթացիկ տարվա մարտի 6-ին:

Մամեդովի գործով առաջին վճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռևս 2014 թ., որով անօրինական էր համարել նրա կալանքն ու նրա նկատմամբ  քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հետապնդումները: Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել նաև ՄԻԵԴ առաջին որոշումը:

Պետությունների կողմից որոշումներն ի կատար չածելու պարագայում ՄԻԵԴ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել տվյալ երկրի նկատմամբ, ինչը սպառնում է նաև Ադրբեջանին:

Հանրապետական այլընտրանք» REAL կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովն ադրբեջանական դատարանի կողմից մեղավոր  է ճանաչվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանության նկատմամբ բռնություն կիրառելու հատկանիշներով:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]