Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի իշխանությունները գաղտնալսում են ընդդիմադիրների հեռախոսազրույցները

Թուրքիայի իշխանությունները գաղտնալսում են ընդդիմադիրների 
հեռախոսազրույցները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երկրի իշխանությունները գաղտնալսում են իրենց հեռախոսները:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken  պարբերականը:

Քըլըչդարօղլուն հայտարարել է նաև, որ իշխանությունները Պաղեստինի դեպքերի հետ կապված նախապատրաստվող  հանրահավաքի պատճառով գաղտնալսել են նաև Թուրքիայում գործող Saadet կուսակցության ներկայացուցիչների հեռախոսները:

«Այսօր, եթե մարդիկ անհանգստանում են նույնիսկ հեռախոսով խոսելիս, դա վկայում է այս երկրում ժողովրդավարության բացակայության մասին: Իմ կուսակցության նախագահ դառնալուց ի վեր և՛ իմ, և՛ կուսակցության մյուս ղեկավարների հեռախոսները գաղտնալսվում են: Գաղտնալսված տեղեկատվությունը փոխանցվում է մի մարդու (իմա՝ նախագահ Էրդողանին): Նույնիսկ մի անգամ Էրդողանն ինձ ասել է, որ իրենք հետևում են անգամ, թե ինչպես եմ ես շնչում»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն:

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը նշել է, որ Թուրքիան վերածվել է մի հետախուզական երկրի, և որ հետախուզական մարմինները աշխատում են Էրդողանի համար:

«Թուրքիան դարձել է հետախուզական մի երկիր: Դարձել է մի երկիր, որտեղ հետախուզական կազմակերպությունները աշխատում են Էրդողանի համար: Մենք թշնամի չենք, որ մեզ հետևում եք: Սա իրականում որոշակի հիվանդություն է: Պետությունը չղեկավարելու և սեփական ապագայի համար անհանգստանալու մի հիվանդություն է»,-նշել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]