1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆուտբոլի հավաքականը նորից չհաղթեց. Հայաստան-Մոլդովա 0:0

Ֆուտբոլի հավաքականը նորից չհաղթեց. Հայաստան-Մոլդովա 0:0

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Վարդան Մինասյանի վերանշանակումից հետո երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց: Հայաստան-Մոլդովա՝ 0:0:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  առաջին կեսում Հայաստանի հավաքականն այնքան էլ դիտարժան խաղ չէր ցուցադրում: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հարվածային դիրք ստացավ, սակայն Մոլդովայի հավաքականի դարպասապահը տեղում էր: Աչքի ընկնելու հնարավորություն ուներ նաև Կառլեն Մկրտչյանը, բայց այս անգամ էլ գնդակը դիպավ դարպասաձողին: Երկրորդ կեսում ազգային ընտրանին կրկին և կրկին չէր օգտագործում փաստերը: Հանդիպման վերջնամասում Մինասյանի սաները մեծացրեցին ճնշումը հակառակորդի դարպասին, բայց այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խաղադաշտ էր մտել հետևյալ կազմով՝ Արամ Հայրապետյան, Մոնրո Արարատ, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Հրայր Մկոյան, Գաել Անդոնյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:

Հայաստանի ազգային ընտրանին ընկերական խաղերի միջոցով նախապատրաստվում է Ազգերի լիգային: Ավելի վաղ, Վարդան Մինասյանի սաները ոչ-ոքի՝ 1:1 էին ավարտել ընկերական հանդիպումը Մալթայի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]