Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պուտինն ուժային կառույցների 6 գեներալի ազատել է աշխատանքից

Պուտինն ուժային կառույցների 6 գեներալի ազատել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուժային կառույցների 6 գեներալի թոշակի է ուղարկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

Պաշտոնից ազատվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վլադիմիր Ստեփանովը, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Չուպրիյանը: Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է նաև Ղրիմի հարցերով ներքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Աբիսովին, Կեմերովոյի ԱԻՆ ծառայության ղեկավար Ալեքսանդր Մամոնտովին, Քննչական կոմիտեի կադրերի բաժնի ղեկավար Վիկտոր Դոլժենկոյին:

Պաշտոններից ազատվել են նաև Ղրիմի ԱԻ ղեկավար Սերգեյ Շախովը, ինչպես նաև ՌԴ ներքին գործերի նախարարության ֆինանսատնտեսական քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Նադեժդա Ռոմաշովան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]