Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլիի հետ  

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հանդիպել է ադրբեջանական ընդդիմության 
առաջնորդներից Ալի Քերիմլիի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Բրիջեթ Բրինկը, ով պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում, մայիսի 31-ին հանդիպել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ադրբեջանում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի, այդ երկրի ժողովրդավարացման գործընթացի, քաղբանտարկյալների և «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումների նոր ալիքի հետ կապված հարցեր:

Բրինկը մայիսի 31-ին պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկրի վարչապետի և արտաքին գործերի փոխնախարարի հետ:

Իլհամ Ալևի հետ հանդիպմանը Բրինկը քննարկել էր Ադրբեջանի հետ առևտրական կապերի, գազի արտահանման, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հատկապես ընդգծել էր, որ պետք է հարգվեն մարդու հիմնարար ազատությունները, և որ պետք է իշխի օրենքի գերակայությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]