Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սիրիան ճանաչել Է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը

Սիրիան ճանաչել Է Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունը եւ Հարավային Օսիայի Հանրապետությունը պայմանավորվել են փոխադարձ ճանաչման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է Հարավային Օսիայի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հարավային Օսիայի Հանրապետությունը եւ Սիրիայի Արաբական Հանրապետությունը «…» հայտարարում են ներկայիս կոմյունիկեի հրապարակման ամսաթվից փոխադարձ ճանաչման եւ երկու երկրների միջեւ դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին»,- նշվում Է փաստաթղթում:

Իր հերթին, Աբխազիայի նախագահի վարչակազմը հայտնել Է, որ Սիրիան ճանաչել Է հանրապետության անկախությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]