Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը

Վարչապետը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի 
խորհրդանիշը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դիլիջանի միջազգային դպրոցը համարեց ապագա Հայաստանի խորհրդանիշը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ Փաշինյանը նման կարծիք հայտնեց դպրոցի սաների ավարտական միջոցառմանը:

«Ես ծնվել եմ այստեղից ոչ հեռու՝ Իջևանում: Եվ շատ բարեկամներ ունեմ այստեղ ապրող: Ուրախ եմ, որ այսպիսի դպրոց ունենք Դիլիջանում: Սա խորհրդանիշն է ապագա Հայաստանի՝ սիրո և համերաշխության, կրթության բարձր մակարդակ ունեցող երկրի»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ Գյումրիից Երևան քայլելիս անցել է Դիլիջանով և շատ տխրել՝ տեսնելով այստեղի և այլ վայրերի տարբերությունը: Սակայն այս պահին հասկանում է, որ այս դպրոցը կարող է լինել ոգեշնչման, էնտուզիազմի լավատեսության կենտրոն Դիլիջանի բնակիների համար և բոլոր նրանց համար, ովքեր կանցնեն այստեղով:

«Սա ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում: Ես հիմա համոզված եմ, որ Դիլիջանի և այլ վայրերի մթնոլորտը նույնն է: Եվ սա մեծ ուրախություն է մեզ, Հայաստանի, երեխաների համար»,-ասաց վարչապետն ու հավելեց, որ շատ ոգևորված է դպրոցի դրական մթնոլորտով:

Նրա համոզմամբ՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է: Կրթությունը շատ կարևոր է: Վարչապետը նշեց՝ թեև այս համակարգում շատ խնդիրներ կան, բայց կարելի է լուծել էնտուզիազմով և լավատեսությամբ:

Փաշինյանը շրջանավարտներին հորդորեց ապագայում ևս գալ Հայաստան՝ ընկերների, բարեկամների հետ: «Մենք հույս ունենք, որ դուք կպատմեք մեր պատմությունը ձեր երկրներում: Տեղյակ պահեք նրանց, որ մենք փոքր երկիր ենք՝ մեծ սրտով մարդկանց, հույսի, մարդու իրավունքների, ժողովրդավարության և համերաշխության»,-ասաց Փաշինյանը և հույս հայտնեց նրանց նորից տեսնել Հայաստանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]