Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի

Տարոն Մարգարյանը տրամադրված չէ հրաժարականի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 26-ին՝ Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ տրամադրված չէ հրաժարականի: «Մեր թիմը պատրաստ է աշխատելու: Մենք ստացել ենք մեր բնակչության, երևանցիների վստահության քվեն, մեր ծրագրերը հավանության են արժանացել բնակիչների կողմից և մենք շարունակում ենք մեր ծրագրերն իրականացրել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց քաղաքապետը:

Լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է ավագանին անվստահություն հայտնի քաղաքապետին, Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ ավագանիում մեծամասնություն կազմող  հանրապետական խմբակցությունը երբևէ չի հայտնի քաղաքապետի անվստահությունը: «Երբ մենք ապագայի մասին ենք խոսում, կարող ենք խոսել ծրագրերից, իսկ քաղաքական զարգացումները ցույց կտա ապագան»,-հավելեց Երևանի քաղաքապետը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]