1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ

Թուրքիան և ԱՄՆ-ն Սիրիայում պլանավորում են համատեղ գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունիսի 4-ին նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու են նաև սիրիական Մանբիջում թուրքական և ամերիկյան զորքերի համատեղ գործողությունների հետ կապված մանրամասներ: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: 

Հայտարարության համաձայն՝ թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը  սիրիական Մամբիջում թուրք-ամերիկյան զորքերի համատեղ գործողություններ իրականացնելու ծրագիր է մշակել:

«Թուրքիան և ԱՄՆ-ն մշակել են սիրիական Մանբիջում անվտանգության ապահովմանը ուղղված համագործակցության ծրագրի առանցքային կետերը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: 

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն էին սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել էին քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում էին զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ: Աֆրինում իրականացված ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններում նշել էր, որ Սիրիայի տարածքում Աֆրինից հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Մանբիջն է:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]