Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ատոմակայանի ժամանակավոր դադարը որևէ խնդիր չի առաջացնի անխափան էներգամատակարարման համար. նախարար

Ատոմակայանի ժամանակավոր դադարը որևէ խնդիր չի առաջացնի անխափան էներգամատակարարման համար. նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի ռեակտորի և թիվ 3 տուրբոագրեգատի՝ երկու ամսով կանգնեցումը որևէ խնդիր չի առաջացնի երկրում անխափան էներգամատակարարման համար: ՀԱԷԿ-ում շրջայցի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը: «Միանշանակ սակագնի վրա չի ազդելու, կանգնեցվելուն զուգահեռ ունենք համապատասխան գրաֆիկ, թե ինչ ռեժիմով ենք էլեկտրամատակարարումն ապահովելու: Աշխատելու են Հրազդանի 5-րդ բլոկը, Երևանի ՋԷԿ-ը, որևէ խնդիր չենք ունենա անխափան էներգամատակարարման համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նախարարը:

Նա նշեց, որ հունիսի 1-ից մեկնարկող երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են ռուսական կողմից։ «Անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկրված են, այս պահին որևէ խնդիր չունենք, դրանք  ամբողջությամբ գտնվում են ատոմակայանում: Մայիսի 31-ի գիշերը և հունիսի 1-ի առավոտյան ատոմակայանը կկանգնեցվի ու կսկսվեն վերակառուցման աշխատանքները»,- ասաց նախարարը: Արթուր Գրիգորյանը նշեց, որ ատոմակայանն ամբողջ ցիկլով կգործարկվի այս տարվա դեկտեմբերից:

Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքների շրջանակում ապրիլի 14-ին կանգնեցվել է գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը: Նախատեսվում է իրականացնել այդ տուրբոագրեգատի վերանորոգում և արդիականացում: Պլանավորված է հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեակտորը վերագործարկել այս տարվա օգոստոսի 1-ին, 4-րդ տուրբոագրեգատի հետ միաժամանակ, իսկ 3-րդ տուրբոագրեգատը՝ նոյեմբերի 13-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]