Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումներին

Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո քննարկել է նաև կուսակցության նախագահի փոփոխության հարցը, և այդ քննարկումն առաջարկել է հենց  Սարգսյանը: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Դա մեր ներքին կուսակցական խնդիրն է: Ես գիտեմ, որ լրագրողները սիրում են ամեն ինչ իմանալ: Եղել է քննարկում, իսկ քննարկման արդյունքները դուք տեսնում եք. Սերժ Սարգսյանն է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց, որ կուսակցության նախագահի փոփոխության հարցի քննարկում առաջարկել է հենց Սերժ Սարգսյանը, քանի որ վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո նպատակահարմար է համարել նաև այդ հարցի քննարկումը:

Հարցին`  ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումը սառեցվե՞լ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ նման հարցերի քննարկումները երբեք չեն սառեցվում, քանի որ ցանկացած պահի իրադարձությունների զարգացման փոփոխություն կարող է լինել և ցանկացած հարց կարող է նորից քննարկվել:

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն ապրիլի 17-ին խորհրդարանի կողմից ընտրվեց վարչապետի պաշտոնում, սակայն ապրիլի 23-ին հրաժարական ներկայացրեց: Վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին հայտնել էր, որ քննարկվելու է ՀՀԿ նախագահի փոփոխության հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]