1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարին

Ռուս պրանկերները Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ 
նախարարին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և   Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Guardian-ը, բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ:
Նրանք քննարկել են ռուս նախկին հետախույզ Սկիրպալի ու նրա դստեր թունավորման գործում Ռուսաստանի միջամտությունը, Քսենիա Սոբչակի՝ Լոնդոն այցը և այլն: Լեքսուսը պատմել է, որ Ջոնսոնն ամենաանհետաքրքիրն էր բոլոր այն գործիչներից, որոնց հետ կարողացել են կապ հաստատել ու խոսել:

Փաշինյանի անունից հանդես եկող պրանկերը Ջոնսոնին տեղեկացրել է, որ Սոչիում հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ, հույս է հայտնել, որ իրեն էլ չեն թունավորի:

«Շատ կարևոր է նոր սառը պատերազմ չսկսել:  Ես դա չեմ ուզում: Մեծ Բրիտանիայում ոչ մեկ նման բան չի ուզում: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը կատարել է սարսափելի սխալ՝ փորձելով «Նովիչոկով» սպանել Սերգեյ և Յուլյա Սկրիպալներին: Նրանց գործողությունները, որպես կանոն, ավերիչ բնույթ ունեն: Դա վնասում է Ռուսաստանին:  Եվ այն, ինչ ես ուզում եմ հասցնել Պուտինին այն է, որ մենք սառը պատերազմ չենք ուզում, մենք ցանկանում ենք տեսնել դրական տեղաշարժ Ռուսաստանի գործողություններում»,-ասել է Ջոնսոնը:

Լեքսուսը նշել է, որ այս գործում ամենադժվարը ոչ թե պաշտոնյաների հեռախոսահամարները գտնելն է, այլ այնպիսի զրուցակիցների, որոնք կհետաքրքրեն թիրախ դարձած պաշտոնյային: Օրինակ, Ջոնսոնի հետ խոսակցությունը մի քանի անգամ ձախողել է: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը երբեք չի զրուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի անունից հանդես եկող պրանկերների հետ:

«Փոխարենը Ջոնսոնին հետաքրքրեց Փաշինյանի հետ զրույցը: Հայաստանի վարչապետն այժմ թրենդի մեջ է, նրան հատուկ են սիրում եվրոպական երկրներում»,-ասել է պրանկերը:

Ինչևէ: Փաշինյանի անունից խոսող պրանկերը Ջոնսոնից հետաքրքրվել է, թե ինչպես իրեն պահի Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
«Ենթադրում եմ՝  միակ բանը, որ ռուսներն ընկալում են վճռականությունն ու կոշտությունն են: Այդ պատճառով Դուք պետք է Պուտինին հստակ ներկայացնեք ձեր մտադրությունները, նաև այն, թե ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան: Բայց, Դուք պետք է նշեք, որ դա նրա շահերի համար վտանգ չի ներկայացնում և նյարդայնանալու կարիք չկա», - խորհուրդ է տվել Ջոնսոնը:

Պրանկերն ասել է, որ Ջոնսոնի հետ զրույցին ինքն  ու Վովան հատուկ չեն նախապատրաստվել: Օրինակ, Ջոնսոնի հետ զրույցի ընթացքում Փաշինյանի իմիտացիա չեն արել, խոսել են շատ սովորական: Զրույցի վերջում նախարարը գլխի է ընկել, որ շփվում է ոչ Փաշինյանի հետ, մի կողմ է  նետել խոսափողը: Լեքսուսը ենթադրում է, որ տեղի են տվել Ջոնսոնի նյարդերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]