Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը

Ռուս մասնագետի պնդմամբ` ՌԴ-ում բոլորը պետք է իմանան Սարդարապատի ճակատամարտի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի ճակատամարտը Հայաստանի համար բեկումնային իրադարձություն էր, քանզի դրա շնորհիվ փրկվեց հայկական պետականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մայիսի 24-ին տեսակամուրջի ընթացքում ասաց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Ե. Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

«Սարդարապատի ճակատամարտը, որը փաստորեն փրկել է հայկական պետականությունը, պատմության հենց այն էջն է, որը պարտադիր պետք է իմանան նաև Ռուսաստանում: Անհնար է գերագնահատել այդ ճակատամարտի նշանակությունը: Սակայն կա նաև մեկ այլ ասպեկտ, որը պակաս կարևոր չէր` ճակատամարտը կանգնեցրել է պանթուրքական ուժերի հարձակումը, որոնք շատ վտանգավոր էին, ոչ միայն Հայաստանի, Անդրկովկասի, այլև Ռուսաստանի համար»,- նշեց Նադեին-Ռաևսկին:

Նրա խոսքով՝ եթե չլիներ այդ հաղթանակն, ապա ամեն ինչ շատ տխուր կավարտվեր` թուրքերը դեպի Երևան էին շարժվում (1936 թ. ռուսական անունը` Էրիվան):

«Ռուս դպրոցականները պետք է իմանան իրենց ամենամոտ դաշնակցի, ընկերոջ պատմությունը, քանի որ խոսքը ուղղակի ինչ-որ տակտիկական միության մասին չէ: Հայերը շուտվանից դարձել են ռուսական պատմության և մշակույթի մի մասը, օրինակ` Հովհաննես Այվազովսկին, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և այլք»,- նշեց բանախոսը:

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականին մայիսի 22-29,  որտեղ մի կողմից եղել են հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]