Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի

Կարո Եղնուկյանը 10 միլիոն դրամ գրավ մուծելու դեպքում ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործով զինված խմբավորմանն օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը 10 միլիոն ՀՀ դրամ գրավ մուծելու դեպքում կալանքից  ազատ կարձակվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում այս մասին հայտարարեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Քննելով Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալավորումը վերացնելու և նրան ազատ արձակելու մասին՝ դատարանը որոշեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը մերժել: Սակայն դատարանը միաժամանակ որոշեց ամբաստանյալ Կարո Եղնուկյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և գրավի չափ սահմանել 10 միլիոն ՀՀ դրամ:

Դատավորի խոսքով` հաշվեհամարին սահմանված գումարի մուծված լինելու ապացույցը  ՀՀ ԱՆ համապատասխան քրեակտարողական հիմնարկ կամ դատարան ներկայացնելու դեպքում ամբաստանյալ Կարո Եղնուկյանը ազատ կարձակվի կալանքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]