1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն պատգամավորների հարցերին

 ԱԺ նիստ. նոր կառավարության անդամներն առաջին անգամ կպատասխանեն 
պատգամավորների հարցերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի հերթական նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 88 պատգամավոր:

Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:

Մայիսի 22-ի նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից նախագծերի փաթեթը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և մի շարք այլ նախագծեր:

Ժամը 16:30-ին խորհրդարան կժամանեն նոր կառավարության անդամները, ովքեր առաջին անգամ խորհրդարանում կմասնակցեն կառավարության հետ հարցուպատասխանին: Պատգամավորները կառավարության նոր անդամներին բանավոր հարցեր տալու հնարավորություն կստանան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]